14:12 - 03.02.2020
565 Դիտում
Մոսկովյան Դրեզդեն ցուցասրահում մոսկվայաբնակ նկարիչ, մոդելավորող, դիզայներ Կարինե Ղազարյանի եռաչափ նկարներն են` կատարված «Սպիտակ ռելեֆի» տեխնիկայով: Սա ճանաչված նկարչուհու հինգերորդ հոբելյանական ցուցադրությունն է: Ներկայացված երկու տասնյակ աշխատանքներում սովորական առօրյա դրվագների ու առարկաների անսովոր արձանագրությունն է: Սպիտակ տարածության մեջ ապստրակտ կամ իրական պատկերներ են ծաղկի, ձկան ու խխունջի տեսքով:
Նկարչուհին իր աշխատանքներում շարժական պատկերներ է ստանում: Այս տեխնիկան, Կարինեն սովորել է քանդակագործ Ռուդոլֆ Խաչատրյանից: Նկարչուհու ցուցահնդեսին ներկա են եղել նաեւ Մոսկվայի մեր գործընկերները:
Մանրամասները՝ տեսանյութում: