Համազգային թատրոնը 2020-ին հանդիսատեսին կներկայացնի մի քանի նոր գործեր

Անձնակազմը հույս է հայտնել, որ 2020 թվականին նոր շենքը պատրաստ կլինի
hamazgayin

Համազգային թատրոնի անձնակազմը հույս է հայտնել, որ 2020 թվականին նոր շենքը պատրաստ կլինի եւ հանդիսատեսին արդեն այնտեղ կընդունեն: Թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը տարին ամփոփելով, հիշեցրել են իրենց թատրոնը փակելու մասին մշակույթի փոխնախարարի 2019-ին առած ամփոփելով տարին խոսել են 2019-ին նրանց շուրջ բարձրացված աղմուկի մասին եւ նշել, որ այն աշխատել է ի օգուտ իրենց՝ ավելացել է հանդիսատեսի թիվը եւ իրենք էլ այդ ամենին ի պատասխան ունեցել են մի շարք առաջնախաղեր:

Նրանք նաեւ ասել են, որ 2020-ին եւս հանդիսատեսին կներկայացնեն մի քանի նոր գործեր: Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն անդրադարձել է նաեւ ներկայացումների համար տրամադրվող պետական ֆինանսավորմանը եւ դրանց գեղագիտական որակի վերահսկմանը եւ նշել, որ այդ տեսանկյունից կա բաց :

Համազգային թատրոնի անձնակազմը հույս ունի, որ 2020 թվականին վերջապես նոր շենքը պատրաստ կլինի եւ հանդիսատեսին արդեն այնտեղ կընդունեն

*

*