Ապարանի շրջանի 12 ազգագրական երգերը կներկայացվեն ոչ ավանդական մշակմամբ

«Թե չես գալի, մնա բարի» խորագիրը կրող համերգին մասնակցում են «Հովեր» պետական կամերային երգչախումբն ու Վահագն Հայրապետյան տրիոն:
hayrapetyan-aparan-erger

Ապարանի շրջանի 12 ազգագրական երգերի մշակումները դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվեն հայ հանդիսատեսին: Երգերն ընտրված են Ալինա Փահլեւանյանի ժողովածուներից, մշակումները կատարել է դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

«Թե չես գալի, մնա բարի» խորագիրը կրող համերգին մասնակցում են «Հովեր» պետական կամերային երգչախումբն ու Վահագն Հայրապետյան տրիոն: Նրանք հանդիսատեսին խոստանում են հետաքրքիր, բարի, հումորով եւ մտորումների համար նյութ տվող երեկո:

Երաժիշտները պլանավորում են այս ծրագրով հանդես գալ մարզերում, սահմանամերձ շրջաններում եւ արտերկրում:

Խմբերգային նոր նախագծի իրականացմանն աջակցում է Մշակույթի նախարարությունը:

«Ես չեմ ուզում ամեն ինչ ջազի հետ կապել, ջազի հետ կապ չունի, ես կապ ունեմ, բայց այս ամենը կապ չունի: Սոնան ճիշտ ասաց՝ սա ավանդական երգերի ոչ ավանդական մշակում է, թող էդպես էլ մնա»,- ասում է Վահագն Հայրապետյանը:

*

*