14:42 - 23.01.2020
296 Դիտում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 23-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը: