«Հանրաքվեի դնելու որոշումը հակասահմանադրական է». Վարդան Այվազյան

Սահմանադրագետի գնահատմամբ՝ այժմ քաղաքական ճգնաժամ է առաջացել
vardan-ayvazyan

ԱԺ-ի կողմից Հրայր Թովմասյանի ու ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու մասին որոշման նախագիծն ընդունելուն հաջորդում են իրավունքի մասնագետների գնահատականները այդ քայլին: ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի գնահատմամբ հանրաքվեի մասին որոշումը հակասահմանադրական է:

Այվազյանի պնդմամբ՝ ըստ մայր օրենքի՝ սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո այն պետք է ուղարկվեր բարձ դատարան՝ եզրակացություն ստանալու: Բայց քանի որ նախագծի ընդունումը տապալվեց, այն առհասարակ պետք է շրջանառությունից դուրս գար: Սահմանադրագետի գնահատմամբ՝ այժմ քաղաքական ճգնաժամ է առաջացել, քանի որ նենգափոխված սահամանդրության եւ իր գործառույթները չգիտակցող իշխանության միջեւ հակամարտությունը դուրս է եկել միջանձնային դաշտ:

Մինչդեռ, եթե կոնֆլիկտը լիներ ինստիտուտների միջեւ՝ մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների, ապա այն հանգուցալուծելու առաքելությունը հանրապետության նախագահինը կլիներ:

*

*