Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ. Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել
vanecyan

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում երեկ տեղի ունեցած քվեարկությամբ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ։

«Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»,– ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովն 88 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ կողմից ընդունած նախագիծը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց:

*

*