Շավարշ Քոչարյանն ընդունել է երիտասարդ սոցիալիստներին

Նախարաի տեղակալն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը...
handipum (8)

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան և Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների՝ երկու տասնյակից ավել ներկայացուցիչների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով մասնակցիներին՝ նախարարի տեղակալն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը, կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային և միջազգային այլ խնդիրների շուրջ ՀՀ մոտեցումները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հրավերով ժամանել են Հայաստան և  ճանաչողական այցով կմեկնեն նաև Արցախի Հանրապետություն:

*

*