«Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի և իր համատեղ հայտարարությունը երեկ ԱԺ-ում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։
Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան
Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ
Ռուբեն Մելիքյան, իրավաբան»։
Մելիքյանը նշել է, որ հայտարարությունը բաց է իրավաբանների և իրավապաշտպանների միանալու համար։ Ստորագրություններն ամփոփվելու են փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ին։ Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կառույցներին առաջարկում են Հանրապետության նախագահին դիմել համանման կոչով: