Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետին

Նորին Սրբությունը հաջողություններ է մաղթել Մարությանին և իր վարչակազմին
garegin-b-hayk-marutyan

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ է մաղթել Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը:

 

*

*