Համազեկուցողների նշած լարվածությունը ՍԴ-ի շուրջ Հրայր Թովմասյանի հայտարարությունների պատճառով է․ Ռուբինյան

Ռուբինյանի կարծիքով՝ իշխանությունը ՍԴ դատավորներին ճնշող որեւէ քայլ ու գործողություն չի կատարել․․․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի գծով համազեկուցողների եւ Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտարարությունները խորհրդարանում թեժ քննարկման առիթ էին դարձել:

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար, իմքայլական Ռուբեն Ռուբինյանը պնդել է, որ համազեկուցողների նշած լարվածությունը Սահմանադրական դատարանի շուրջ միայն Հրայր Թովմասյանի հայտարարությունների պատճառով է առաջացել, իսկ իշխանությունը ՍԴ դատավորներին ճնշող որեւէ քայլ ու գործողություն չի կատարել, իսկ Բուքիքիոյի խոսքով՝ վաղ կենսաթոշակի կամավորությունը խախտող քայլեր ոչ թե իշխանությունն է արել, այլ ուրիշ շրջանակներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Հայկ Սահակյան

*

*