22:25 - 06.02.2020
461 Դիտում
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել իրենց ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը, համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են.
«Մենք տեղեկացվեցինք, որ այսպես կոչված փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար»։