ՀՀ ԱԳՆ-ն հերքել է հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակավայրեր կառուցելու, խաղաղապահներ տեղակայելու մասին պնդումները

Բալասանյանի հայտարարությունը ՀՀ արտգործնախարարությունը որակել է «իրականության հետ որևէ աղերս չունեցող»։
hh-agn-artgorcnaxararutyun3

Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել էր, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Արդյոք այդ հարցը ներառված է եղել օրակարգում:

 Նրա այս հայտարարությունը ՀՀ արտգործնախարարությունը որակել է «իրականության հետ որևէ աղերս չունեցող»։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,-ասված է ՀՀ ԱԳՄ տարածած հաղորդագրության տեքստում։

*

*