«Ժողովրդին դիմելը ծայրահեղ միջոց չէ». նախագահ

Արմեն Սարգսյանի խոսքով՝ ինքը չի կարող Սահմանադրությունը մեկնաբանել, հետեւում է դրա կատարմանը, բայց դրա երաշխավորը չէ
armen-sargsyan

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշումը դեռ չի ստացել Ազգային ժողովից, կստանա՝ կտեղեկացնի իր վերաբերմունքի մասին, բայց ոչ թե պարզապես ստորագրելու է որոշումը կամ չի ստորագրելու, այլ իր ներդրումն է ունենալու: Այս մասին նախագահը հայտարարել է «Մեդիամաքսին», «Շանթ» հեռուստաընկերությանն ու «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում:

Արմեն Սարգսյանը նշել է՝ ինքը Սահմանադրության մեկնաբանը չէ, հետեւում է դրա կատարմանը, սակայն դրա երաշխավորը չէ:  «Նախագահը չպետք է խառնվի իշխանության թեւերի աշխատանքին, հանրային տիրույթում կարծիք հայտնի գործադիր կամ օրենսդիր իշխանության գործունեության մասին, բայց կարող է խորհուրդ տալ եւ աջակցել»,- նշել է Արմեն Սարգսյանը:

 

*

*