ՀՀ նախագահը Ժնեւում հանդիպել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսի հետ

Արմեն Սարգսյանն այսօր Ժնեւում առիթ է ունեցել շնորհավորել․․․
armen-sargsyan,-aram-a

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնեւում առիթ է ունեցել շնորհավորել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսին հոգեւոր գործունեության 50-ամյակի առթիվ։ Վեհափառն այլ առաքելությամբ է եղել Շվեյցարիայում։

«Հիսուն տարի է՝ նվիրված ծառայում եք մեր Առաքելական եկեղեցուն, մեր հայրենիքին ու ողջ հայ ժողովրդին»,- ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ Արամ Առաջինը դեռ շատ անելիք ունի, որովհետեւ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը նրա ակտիվ գործունեության անհրաժեշտությունն ունեն ոչ միայն Անթիլիասում, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր օջախներում, այլեւ հայկական հարցերի դիվանագիտական ու քաղաքական լուծումների շրջանակում:

Արամ վեհափառն իր հերթին նշել է, որ իր հիսնամյա ծառայության մեջ հայրենիքը, հոգեւոր, ազգային, մշակութային արժեքները, Հայ դատը մշտապես առանցքային են եղել: Նախագահն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անդրադարձել են առաքելական եկեղեցու դերին՝այն համարելով ազգային ինքնության կարեւորագույն սյուներից մեկը:

*

*