Սուքիաս Ավետիսյանը. «Մի օր այդ տարածքները հետ են վերադարձվելու իսկական տերերին՝ Արցախի ժողովրդին»

ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ քառօրյա պատերազմի օրերին կորցրած տարածքները մի օր հետ են վերադարձվելու:
suqias-av

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ քառօրյա պատերազմի օրերին կորցրած տարածքները մի օր հետ են վերադարձվելու: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ այդ տարածքները հետ են վերադարձվելու:

«Հանրապետության նախագահն արձանագրել է փաստը, որ մենք որոշ տարածքներ ենք կորցրել, սակայն մի քանի անգամ մենք լսել ենք, որ մի օր այդ տարածքները հետ են վերադարձվելու իսկական տերերին, այսինքն՝ Արցախի ժողովրդին»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով խոսակցություններին, թե այդ տարածքները ռազմավարական նշանակություն չունեն՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ մեր հանրության մեջ կան տարածքների ռազմավարական նշանակության մասին գիտակներ, քան մեր հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարն է կամ պաշտպանական բնագավառի ղեկավարն է: Այնպես որ, եկեք յուրաքանչյուրս մեր պրոֆեսիոնալիզմը մեր բնագավառում օգտագործենք»:

*

*