Ինչո՞ւ ԱԺ նախագահը ներկա չէր Սարդարապատի միջոցառմանը. պարզաբանում

«Օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք...»
sardarapat

Այսօր շատերի ուշադրության կենտրոնում էր այն փաստը, որ Սարդարապատի հանդիսավոր միջոցառմանը ներկա չէր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Մեր հարցին ի պատասխան՝ Աժ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ասաց.

«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն՝ միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։ Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները: Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը: Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում»։

Ըստ նրա՝ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում. «Այսպիսով` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»:

*

*