ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը

«Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը:

Ազգային ժողովի արտահերթ նիստը չկայացավ, «Իմ քայլը» խմբակցությունը հետ է կանչել օրակարգում ընդգրկված նախագծերը: Այս մասին փերվարի 6-ին հրավիրված նիստի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց, սակայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել՝ նիստը համարվում է փակված»,- նշեց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ ըստ երևույթին, ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով են նախագծերը հետ կանչվել:

*

*